Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 158 – Ա որոշումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27072021-06-0011 վկայականը՝ որոշում եմ.
1. «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․ Թումանյան փողոց 100 հողամաս» հասցեում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0058-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,92834 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
2. Հայաստանի Հանրապետության հետ կնքել նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման։ 3. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին և ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում և ամենամյա գույքագրման փաստաթղթերում։