Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1837203 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999NQQXPK7) և Լաուրա Հակոբի Մակարովայի ներկայացուցիչ Լևան Հակոբի Զալիյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Սարալանջ բնակավայրում գտնվող 06-096-0006-0005 կադաստրային ծածկագրով 0,074 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 50,7 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Սարալանջ, 1-ին փողոց, 7 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1822):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: