Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06999F5H8KWD) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-052-0048-0007 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0,10001 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Կաթնաջուր, 6-րդ փողոց, 2/3 հողամաս» հասցեն (փոստային դասիչ 1825)։
3․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: