Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 111-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի հունվարի 15-ի թիվ 2 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 5 օրդերը և Էդիկ Ժորայի Թումանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10092024-06-0050 վկայական` տրված 10.09.2024 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան հրապարակ 8 շենք, 5 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Էդիկ Ժորայի Թումանյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Էդիկ Ժորայի Թումանյան - ինքը՝ ծնված 14.10.1949 թվականին,
2) Սիլվա Սուրենի Աշրաֆյան - կինը՝ ծնված 06.03.1954 թվականին,
3) Հայկ Էդիկի Թումանյան - տղան՝ ծնված 15.05.1975 թվականին,
4) Ալինա Էդիկի Թումանյան - աղջիկը՝ ծնված 02.05.1980 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: