Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06112024-06-0065 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06042UMSRQJH) և Արա Արամայիսի Կարապետյանի (ծնված՝ 18․10․1985թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող 06-028-0108-0013 կադաստրային ծածկագրով 0,0954 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գեղասար, 8-րդ փողոց, 1-ին նրբանցք, 39 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1808)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: