Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ և 50-րդ կետերով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1688598 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի բաժանումից կամ միավորումից առաջացող հասցեի հայտի հաստատումը քաղվածք՝ 06077PKVMHXS, 06999NFDGZNW և Համեստ Թոռունի Զարգարյանի (ծնված՝ 01․06․1970 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. 06-095-0077-0001 կադաստրային ծածկագրով՝ Ջրաշեն բնակավայրում գտնվող առանձին գույքային միավորների բաժանված 0,13117 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին, դրա վրա գտնվող 110,6 քառակուսի մետր մակերեսով նկուղին տրամադրել «Սպիտակ համայնք, գ․Ջրաշեն, 1-ինփողոց, 2-րդնրբանցք, 2/2 նկուղ» հասցեն, իսկ 0,02383 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գ․Ջրաշեն, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1821):
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված առանձին գույքային միավորների բաժանված անշարժ գույքերի հատակագծերը։
3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեները ենթակա են պետական գրանցման: