Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի օգոստոսի 21-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 2200), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060423LWHGCF) և Անահիտ Մյասնիկի Սահակյանի ներկայացուցիչ Գայանե Ռազմիկի Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող 06-028-0104-0045 կադաստրային ծածկագրով 0,035 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գեղասար, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 32 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1808):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: