Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12072019-06-0013 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011PKV8YSC) և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լիանա Հրայրի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողամասին և դրա վրա գտնվող 886,9 քառակուսի մետր մակերեսով դպրոցին տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Իտալական թաղամաս, 147 դպրոց» հասցեն (փոստային դասիչը՝ 1805): 2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: