Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20122023-06-0001 վկայականը և Կարեն Գևորգի Բադեյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Կարեն Գևորգի Բադեյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․, Ա․Մանուկյան փողոց 5բ շենք, 2» հասցեում գտնվող բնակարանի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով։
2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա: