Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06999MJHDGJJ) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-061-0253-0019 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,32800 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Հարթագյուղ, 11-րդ փողոց, 15 հողամաս» հասցեն (փոստային դասիչ 1816)։
3. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: