Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08112024-06-0014 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060428LVFG5F) և Արա Արամայիսի Կարապետյանի (ծնված՝ 18․10․1985թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող 06-028-0036-0002 կադաստրային ծածկագրով 0,167 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 98,4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 44,2 քառակուսի մետր մաակերեսով անասնաշենքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գեղասար, 6-րդ փողոց, 2-րդ փակուղի, 4 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1808)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: