Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրում գտնվող 06-098-0066-0004 կադաստրային ծածկագրով 0,39 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շինություններին տրամադրված «Լոռու մարզ, Սարամեջի համայնք, 1 փողոց, 2 նրբանցք, թիվ 10» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2663955 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06202QMLPVAY) և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարամեջի Մ․ Ֆարմանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Նեպտունի Մալխասյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ 06-098-0066-0004 կադաստրային ծածկագրով 0,39 հեկտար մակերեսով հողամասի, դրա վրա գտնվող 829,80 քառակուսի մետր մակերեսով դպրոցի և 23,50 քառակուսի մետր մակերեսով կաթսայատան առկա «Լոռու մարզ, Սարամեջի համայնք, 1 փողոց, 2 նրբանցք, թիվ 10» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, գյուղ Սարամեջ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 10 դպրոց» հասցեով (փոստային դասիչը՝ 1826):
2. Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: