Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է գրանցամատյանում N 4618), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060229LSVSWH) և Մարինե Ռազմիկի Հախինյանի (ծնված՝ 01․03․1979թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող 06-068-0037-0011 կադաստրային ծածկագրով 0,142 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արջհովիտ, 10-րդ փողոց, 8 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1817):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: