Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 615
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-068-0011-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,19421 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2024 թվականի ապրիլի 8-ի թիվ 01/1116/03079-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1784-Ն որոշումը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06999C7CLUDF) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ»   ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը  որոշում եմ.

1.     Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-068-0011-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0,19421 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։

2.  Հաստատել  Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-068-0011-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,19421 հեկտար մակերեսով հողամասի հատակագիծը ։

3.  Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գԱրջհովիտ, 3-րդփողոց, 2/3 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝  1817):

 4.  Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման։

5.  Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ  Երեմ Գրիգորյանի վրա:                


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.92 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 23

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner