Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 359692 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06152JLQFNJN) և Մխիթար Նորայրի Մխիթարյանի (ծնված՝ 25․04․1991թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Մխիթար Նորայրի Մխիթարյանին, Հուսիկ Նորայրի Մխիթարյանին, Նաիրա Նորայրի Մխիթարյանին, Նարինե Սաղաթելի Մանուկյանին և Նորայր Մխիթարի Միրզոյանին (մահացած) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,135 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 108,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շենավան, 2-րդ փողոց, 34 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: