Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 22-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է գրանցամատյանում N 5815), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011AFYGCDJ) և Պարգև Ամատունի Մխիթարյանի (ծնված՝ 20․07․1969թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0498-0004 կադաստրային ծածկագրով 0,02 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 11,2 քառակուսի մետր մակերեսով բաղնիքին տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Ս․ Շահումյան փողոց, 12/3 սանհանգույց» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2․Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: