|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 սեպտեմբերի 2024 թվականի N |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԴԱՎԻԹ ՄԵԼՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Արեն Աշրաֆյանի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի զեկուցագիրը և 2024 թվականի օգոստոսի 30-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ որոշում եմ. 1. Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մելոյանի կողմից ոչ սահմանված տեղում և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2024 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 11:30-ին: 2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել անհատ ձեռնարկատեր Դավիթ Մելոյանին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(750.54 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|