Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 22-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է գրանցամատյանում N 5815), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999TBXHZXY) և Պարգև Ամատունի Մխիթարյանի (ծնված՝ 20․07․1969թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0054-0022 կադաստրային ծածկագրով 0,138 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 97,8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 28,8 քառակուսի մետր մակերեսով գոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 5-րդ փողոց, 17 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1807):
2․Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: