Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1953744 վկայականը և Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի բաժանումից կամ միավորումից առաջացող հասցեի հայտի հաստատումը քաղվածք՝ 06011YESPJG2, 06011G5XBNR8)՝ որոշում եմ.
1. Նորիկ ժորայի Մաթոսյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0012-0035 կադաստրային ծածկագրով առանձին գույքային միավորների բաժանված 0,2400 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և դրա վրա գտնվող շինություններին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք., Ս. Ավետիսյան փողոց, 9-րդ նրբանցք, 7 բնակելի տուն» հասցեն, իսկ 0,20386 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք., Ս. Ավետիսյան փողոց, 9-րդ նրբանցք, 7/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1801): 2.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված առանձին գույքային միավորների բաժանված անշարժ գույքերի հատակագծերը։ 3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեները ենթակա են պետական գրանցման: