Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «ԿՈՄՊԱՍ-1» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Խնկոյան բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 06-047-0104-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,44848 հեկտար մակերեսով վարելահող հողատեսքի հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: