Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սերժիկ Գուրգենի Առաքելյանին 2024 թվականի հուլիսի 11-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Սերժիկ Գուրգենի Առաքելյանին 2022 թ. օգոստոսի 3-ին տրամադրված թիվ 37 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել 1 (մեկ) տարի:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե.Գրիգորյանի վրա: