Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 12-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 2649), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011PJH2PN8) և Ազգանուշ Արարատի Պետրոսյանի ներկայացուցիչ Բավական Արարատի Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0038-0066 կադաստրային ծածկագրով 0,0862 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Պանրագործների թաղամաս, 251/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1806):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: