Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2016 թվականի հուլիսի 28-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 1408), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝06011ZDPTVCF) և Էդուարդ Դավիթի Չոբանյանի (ծնված՝ 10․12․1979թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0271-0031 կադաստրային ծածկագրով 0,095 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 286,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 35,2 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Կամոյի փողոց, 15 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: