Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 944378 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06112TSPYFFY) և Կարապետ Սերյոժայի Գրիգորյանի (ծնված՝ 08․10․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող 06-052-0017-0002 կադաստրային ծածկագրով 0,125 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 99,10 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 25,1 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք , գյուղ Կաթնաջուր, 10-րդ փողոց, 30 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1815)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: