Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 603
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՈՒԺԱՆ ԺՈՐԱՅԻ ՄԱՏԻՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 0,02569 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Վարուժան Ժորայի Մատինյանի կողմից տիրապետվող՝Սպիտակհամայնքի վարչական տարածքում գտնվող, 06-030-0029-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,12569 հեկտար մակերեսով հողամասի 0,1 հեկտարը Վարուժան Ժորայի Մատինյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,02569 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշվածհողամասըհամապատասխանումէՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի 64-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդկետերովսահմանվածպահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1990 թվականին կառուցված բնակելի տունը և աստիճանահարթակը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով ԳԵՈԳԼՈԲԱԼՍՊԸ-ի կողմից տրամադրվածանշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999XDQN2MM) և Վարուժան Ժորայի Մատինյանի դիմումը՝ որոշում եմ.

1.   Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Վարուժան Ժորայի Մատինյանի (ծնված՝ 12071967 թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-030-0029-0001 կադաստրայինծածկագրովբնակավայրերի նպատակայիննշանակությանբնակելիկառուցապատմանգործառնականնշանակության 0,1 հեկտարմակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 34,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 81,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան և 4,6 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի նկատմամբ։

2.   Վարուժան Ժորայի Մատինյանի կողմից տիրապետվող 0,1 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,02569 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝


ընդամենը 23 737,56 ՀՀ դրամ (1 քմ 92,4 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել
Վարուժան Ժորայի Մատինյանին:

3.  Վարուժան Ժորայի Մատինյանի կողմից տիրապետվող 06-030-0029-0001կադաստրայինծածկագրովբնակավայրերի նպատակայիննշանակությանբնակելիկառուցապատմանգործառնականնշանակության 0,12569 հեկտարմակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 34,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 81,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 4,6 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակին տրամադրել «Սպիտակ համայնք, գԳոգարան, 1-ին փողոց, 27 բնակելի տուն» հասցեն։

4.  Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող,                                 06-030-0029-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,12569 հեկտար հողամասի հատակագիծը։

5.  Վարուժան Ժորայի Մատինյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

6.  Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.54 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner