Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանի զեկուցագիրը, 2024 թվականի հոկտեմբերի 21-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱԲԵՐԻ «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 10-ամյակին նվիրված միջոցառմանը նվերներ ձեռք բերելու նպատակով գումար հատկացնելու մասին որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի՝ «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսգիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 17 100 ՀՀ դրամ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: