Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 1999 թվականի փետրավարի 22-ի «Քաղաքային բնակարանային ֆոնդի ազատված բնակարանները հատկացնելու մասին» թիվ 24 որոշմամբ Ս․ Ավետիսյան փողոց, թիվ 17 շենք, թիվ 48 հասցեի բնակարանը հատկացվել է Մանվել Կարապետի Բունիաթյանի ընտանիքին՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ «ք. Սպիտակ, Ս․ Ավետիսյան փողոց, թիվ 17 շենք, թիվ 48» հասցեում գտնվող 06-006-0502-0018-001-048 կադաստրային ծածկագրով 73,51 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 3 սենյականոց բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10032021-06-0042 վկայական) Մանվել Կարապետի Բունիաթյանի ընտանիքին նվիրատվությամբ փոխանցելուն.
1) Մանվել Կարապետի Բունիաթյանի – ինքը՝ ծնված 1956 թվականին,
2) Անահիտ Արտեմի Պողոսյան – կինը՝ ծնված 1957 թվականին,
3) Գևորգ Մանվելի Բունիաթյան – տղան՝ ծնված 1984 թվականին,
4) Գոհար Մանվելի Բունիաթյան – աղջիկը՝ ծնված 1990 թվականին,
5) Արթուր Մանվելի Բունիաթյան – տղան՝ ծնված 1991 թվականին:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Մանվել Կարապետի Բունիաթյանի ընտանիքի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: