Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սպիտակ համայնքի Շահումյան փողոց, թիվ 73 հասցեում գտնվող՝ Գագիկ Ռոբերտի Ղորուխչյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0508-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության 0,05166 հեկտար մակերեսով հողամասին կից Սպիտակ համայնքի Շահումյան փողոց, թիվ 73/2 հասցեում գտնվող 06-006-0508-0036 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,001659 հեկտար մակերեսով հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված չափորոշիչներին և որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, հիմք ընդունելով Գագիկ Ռոբերտի Ղորուխչյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Շահումյան փողոց, թիվ 73 հասցեում գտնվող՝ Գագիկ Ռոբերտի Ղորուխչյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0508-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության 0,05166 հեկտար մակերեսով հողամասին կից Սպիտակ համայնքի Շահումյան փողոց, թիվ 73/2 հասցեում գտնվող 06-006-0508-0036 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,001659 հեկտար մակերեսով հողամասը ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելուն:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողամասի կադաստրային գնի չափով՝ 1քմ 2887,5 ՀՀ դրամ: