Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 5-ի արտահերթ նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 69-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
3. Սպիտակ համայնքի սանիտարական մաքրման սխեման ու աղբահանության իրականացման կարգը հաստատելու և Սպիտակ համայնքի 2019 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 67-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
4. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ ՈՒզբեկական թաղամաս, թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքն աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
5. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին
6. Սպիտակ համայնքի կարիքների համար սեփականության իրավունքով գնված ավլող, փոշեկուլ մեքենան պետական գրանցում կատարելուն և հաշվառելուն համաձայնություն տալու մասին
7. «Սպիտակի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին