Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ « քաղաք Սպիտակ, Ուզբեկական թաղամաս, թիվ 25» հասցեում գտնվող 2888 քառակուսի մետր մակերեսով հյուրանոցը և դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 06-006-0184-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,755 հեկտար մակերեսով հողամասը դասական աճուրդով օտարելուն:
2. Անշարժ գույքի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 128 263 292 ՀՀ դրամ:
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը: