Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքում գտնվող 06-006-0228-0024 կադաստրային ծածկագրով 0,087 հեկտար մակերեսով հողամասը ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2020 թվականի դեկտեմբերի 16-ի վկայագրի (գրանցված է սեղանամատյանում N 2154) փոխանցվել է Ժանետա Ասատուրի Բոստանչյանին, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06006VRT9AZY) և Ժանետա Ասատուրի Բոստանչյանի (ծնված՝ 10․02․1947թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0228-0024 կադաստրային ծածկագրով 0,087 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «ք․Սպիտակ Վանաձորի խճուղի, 4-րդ փակուղի, 4 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1802):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: