Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով, 95-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 10-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Արմինե Արարատի Դիլբարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Արմինե Արարատի Դիլբարյանին 2023 թվականի փետրվարի 1-ից նշանակել Սպիտակ համայնքի ղեկավարի օգնական և նրա հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 160 000 (հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ: Աշխատավարձը համարել փոփոխված՝ Սպիտակի համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան:
3. Արմինե Արարատի Դիլբարյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով, ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և ամենամյա լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ:
4. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի:
5. Սույն որոշումը գործում է մինչև համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը: