Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-ի նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի կատարման ընթացքի մասին Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին
2. Սպիտակ համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
3. «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալուն համաձայնություն տալու մասին
4. Սպիտակ համայնքի Ս․ Ավետիսյան փողոց, թիվ 17 շենք, թիվ 48 հասցեի բնակարանը Մանվել Կարապետի Բունիաթյանի ընտանիքին նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին
5. Սպիտակ համայնքի Շվեյցարական թաղամասում գտնվող 06-006-0200-0005 կադաստրային ծածկագրով հողամասի, դրա վրա գտնվող բնակելիտան և բնակելի նշանակության շինությունների նկատմամբ Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու մասին