Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 313
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2024 թվականի N

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԻԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի թիվ 75-Ա որոշումը, 2024 թվականի մարտի 25-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 2/1-10 արձանագրությունը, հաշվի առնելով, որ 06-006-0260-0054 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,09 հեկտար մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկի մեջ՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-006-0260-0054 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,09 հեկտար մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը 145 293,75 (հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր իննսուներեք ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդական) ՀՀ դրամով, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Հարություն Նորիկի Միքայելյանին (ծնված՝ 20․08․1957թ․)։

2. Հարություն Նորիկի Միքայելյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

3. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner