Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Երեքշաբթի, 21 Փետրվարի 2023թ.
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ և 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 21-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2022 թվականի հաշվետու տարում 2022-2027 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։
Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Մհեր Խեչումյանը։ Հանրային լսմանը մասնակցում էին Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, աշխատակազմի բաժինների պետեր, Սպիտակ համայնքի ավագանու անդամներ, շահագրգիռ այլ անձինք։
Քաջայր Նիկողոսյանը հանդես եկավ բացման խոսքով, ապա խոսքը փոխանցեց Ազգանուշ Ֆրանգյանին, ով ըստ ոլորտների ներկայացրեց նախագիծը։ Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին զեկույցով հանդես եկավ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանը:
Մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ 2023 թ․ նախատեսված աշխատանքների իրականացումը կնպաստի համայնքի զարգացմանը և բնակիչների բարեկեցությանը:
Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, որը միտված էր նախագծի վերաբերյալ հանրային կարծիքը բացահայտելուն, դրա վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալուն։ Հնչեցին առաջարկներ, որոշման նախագիծը ներկաների կողմից արժանացավ հավանության։

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner