Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՃՇՏՈՒՄ
2024,Օգոստոս 22 - Սեպտեմբեր 3
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԽՃՈՒՂԱՅԻՆ ԿՐՈՍԱՎԱԶՔԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ
2024,Օգոստոս 20 - Հոկտեմբեր 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2024,Օգոստոս 7 - Սեպտեմբեր 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
2024,Օգոստոս 2 - Հոկտեմբեր 15
Կանցկացվի «Մանկական նկարների համաշխարհային 32-րդ» մրցույթը
2024,Հուլիս 29 - Սեպտեմբեր 1
Մանկապարտեզներ հաճախող երեխաների վճարումներն առցանց եղանակով կատարելու մասին
2024,Հուլիս 24 - Դեկտեմբեր 30
Ծանուցում
2024,Հուլիս 10 - Սեպտեմբեր 19
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2024,Հուլիս 2 - Հոկտեմբեր 2
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2024,Հունիս 25 - Դեկտեմբեր 31
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2024,Մարտ 27 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.08.24 Հարգանքի տուրք է մատուցվել ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների հիշատակին
220 տարի առաջ ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, ռուսական բանակի հրամանատար Իոսիֆ Մոնտրեզորի հրամանատարությամբ 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար կռվել ու զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում: Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու վրա է գտնվում ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը, որի մոտ այս տարի ևս տեղի ունեցավ միջոցառում: Հայ և ռուս ժողովուրդների ռազմական համագործակցությանը նվիրված հանդիսավոր արարողությանը ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, ռուսական 102-րդ ռազմաբազայի ... Մանրամասն
16.08.24 Ջրաշեն բնակավայրում բացվեց Մեծ Հայրենականի, 1988թ․-ի երկրաշարժի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր
Այսօր՝ օգոստոսի 16-ին, Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում հանդիսավորությամբ բացվեց Հայրենական Մեծ պատերազմի, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Նախագիծը կյանքի է կոչվել ծնունդով ջրաշենցի գործարար, բարերար Համլետ Ղուկասյանի ընտանիքի նախաձեռնությամբ, կառուցմանն աջակցել են Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը և Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը։ Հուշահամալիրի տեղը պատահական չի ընտրված։ Այստեղ մինչև 1988 թ․գործել է Ջրաշենի դպրոցը, որն ավերվել է՝ փլատակների տակ թողնելով աշակերտներին և ուսուցիչներին։ Բացմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի ... Մանրամասն
15.08.24 Հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Սպիտակի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սպիտակ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Հանդիպումը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։ Ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, սոցիալական աշխատող Հասմիկ Մագոյանը, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանը։ Արցախցիները հարցեր բարձրացրեցին զբաղվածության ապահովման, բնակապահովման ծրագրի և այլ խնդիրների վերաբերյալ: Բոլոր հարցերին տրվեցին պարզաբանումներ, արձանագրվեցին ներկայացված ... Մանրամասն
15.08.24 Մրցանակներ են հանձնվել ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների սպիտակցի մասնակիցներին
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Սպիտակի համայնքապետարանում հյուրընկալվել էին Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, բաժնի աշխատակիցներ, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ և սպիտակցի մի խումբ շնորհալի երեխաներ։ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միությունը, ինչպես նաև Դաշնագրին անդամակցող համայնքներն այս տարի կազմակերպել էին «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մի շարք ... Մանրամասն
13.08.24 Խմելու ջրի քլորացման աշխատանքներ՝ Սպիտակ համայնքի բնակավայրերում

Սպիտակ համայնքի Լուսաղբյուր, Հարթագյուղ, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Շենավան և Նոր Խաչակապ բնակավայրերում քլորացման միջոցով կատարվել են խմելու ջրի վարակազերծման ընթացիկ աշխատանքներ: Սանիտարատեխնիկական կանխարգելիչ միջոցառումների նպատակը խմելու ջրի մեջ թափանցող մանրէների ոչնչացումն է։ Այն միտված է խմելու ջուրը դարձնել անվտանգ, ինչը բխում է ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներից:

12.08.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Պատմության ընթացքում կատարված գրեթե բոլոր համարձակ փոփոխությունների համար մարդկությունը պարտական է երիտասարդներին։ Նրանք յուրաքանչյուր պետության շարժիչ ուժն են։ Երիտասարդ մարդկանց հայրենասիրությունը, գիտելիքները, ձգտումներն ու աշխատասիրությունն են ձևավորում զարգացող հայրենիքի ապագան: Ամուր են այն պետությունները, որտեղ որոշումները կայացվում են ավագների փորձառության, երիտասարդների նորարարության ու խիզախության համերաշխ համադրությամբ։ Սիրելի՛ երիտասարդներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, ամուր կամք, անհոգ ներկա և երջանիկ ապագա մեր չքնաղ հայրենիքում։

08.08.24 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 15-ը: Նիստին ներկա էին նաև «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները։ Օրակարգում ընդգրկված էր 21 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերը համայնքի ավագանու կողմից հաստատվեցին։

08.08.24 Համայնքի ղեկավարը հյուրընկալել է Սպիտակում գործունեություն ծավալող կամավորների
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր կամավոր Միրիամ Ֆյուրսթին։ Նրան ուղեկցում էին կրկին կամավորական առաքելությամբ Սպիտակում գտնվող ամուսինը և մայրը, ինչպես նաև «Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարիա Գասպարյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և բաժնի աշխատակիցները։ Միրիամը կամավորական գործունեություն է ծավալում «Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում։ Աշակերտների համար վարում է ջութակի վարպետության դասեր, որոնց հիմքում սեփական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner