top

15.06.2018


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի փակ դասական աճուրդ:
Լոտ 1 – Երևանյան խճուղի, թիվ 62 հասցեում գտնվող 06-006-0098-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 574 000 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Լոտ 2 – Երևանյան խճուղի, թիվ 70 հասցեում գտնվող 06-006-0570-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 574 000 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասերի հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջներին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2018թ. հուլիսի 20-ը:
Աճուրդը կայանալու է 2018թ. հուլիսի 23–ին ժամը 12.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ, 301 սենյակ):


×