top

03.10.2018


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի փակ դասական աճուրդ:
Լոտ-1 Երևանյան խճուղի, թիվ 122 հասցեում գտնվող 06-006-0133-0030 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,09577հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, սգո ծառայությունների սրահ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 505 666 ՀՀ դրամ:
Լոտ-2 Ս.Ավետիսյան փողոց, թիվ 368 հասցեում գտնվող 06-006-0016-0035 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,054 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 285 120 ՀՀ դրամ:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն, առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջներին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2018թ. նոյեմբերի 9–ին ժամը 12.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2018թ նոյեմբերի 6-ին, ժամը 12.00-ին։


×