top

28.03.2019


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դասական աճուրդ:
Լոտ 1 – Երևանյան խճուղի, թիվ 77/1 հասցեում գտնվող 06-006-0570-0031 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,19803հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 1 045 600 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Տեր-Սիմոնյան փողոց, թիվ 154 հասցեում գտնվող 06-006-0441-0023 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,14441հա մակերեսով արդյունաբերական օբյեկտների հողամաս, արտադրամաս կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 762 500 ՀՀ դրամ:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասերի հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2019թ. ապրիլի 29–ին ժամը 14.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2019թ ապրիլի 26-ին, ժամը 14.00-ին։


×