top

28.06.2019


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի փակ դասական աճուրդ:
Լոտ 1 – Սպիտակ համայնքում գտնվող 06-006-0202-0022 կադաստրային ծածակագրով գյուղատնտեսական նշանակության 3,63811 հեկտար մակերեսով արոտավայրը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 19 209 170 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով 960 458 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:

Լոտ 2 – Սպիտակ համայնքում գտնվող 06-006-0202-0012 կադաստրային ծածակագրով գյուղատնտեսական նշանակության 0,17017 հեկտար մակերեսով 3-րդ կարգի անջրդի վարելահողը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 898 130 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով 44 906 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:

Լոտ 3 – Սպիտակ համայնքում գտնվող 06-006-0202-0024 կադաստրային ծածակագրով գյուղատնտեսական նշանակության 1,26494 հեկտար մակերեսով արոտավայրը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 6 678 680 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով 333 934 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:

Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասեր տանող ճանապարհներն ասֆալտապատ են:
Հողամասերի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր առկա չեն:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2019թ. հուլիսի 29–ին ժամը 10.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2019թ հուլիսի 26-ին, ժամը 10.00-ին։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնանակցության վճարի անդորագիր 10000 ՀՀ դրամի չափով` վճարված Սպիտակի համանայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին:


×