top

29.08.2019


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դասական աճուրդ:
Լոտ-1 – ք.Սպիտակ, Տաշիր թաղամաս, թիվ 70 հասցեում գտնվող 06-006-0137-0039 կադաստրային ծածակագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,05055 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման հողամաս, խանութ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 266 640 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով 13 332 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:
Լոտ-2 – ք.Սպիտակ, Ալ.Մանուկյան փողոց, թիվ 61 հասցեում գտնվող 06-006-0235-0035 կադաստրային ծածակագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,09841 հեկտար մակերեսով արդյունաբերական օբյեկտների հողամաս, հրուշակեղենի արտադրամաս կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 519 610 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով 25 980 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:
Լոտ-3 – ք.Սպիտակ, Երևանյան խճուղի, թիվ 83 հասցեում գտնվող 06-006-0137-0037 կադաստրային ծածակագրով Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 2,11651 հեկտար մակերեսով էներգետիկայի հողամաս, ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 11 175 120 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով 558 756 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Լոտ-2 և լոտ-3 հողամասեր տանող ճանապարհներն ասֆալտապատ են, լոտ-1 հողամաս տանող ճանապարհը գրունտային:
Հողամասերի հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2019թ. հոկտեմբերի 3–ին ժամը 10.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2019թ սեպտեմբերի 30-ին, ժամը 10.00-ին։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնանակցության վճարի անդորագիր 10000 ՀՀ դրամի չափով` վճարված Սպիտակի համանայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին:


×