top

14.02.2020


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դասական աճուրդ:

Լոտ-1 – ք.Սպիտակ, Երևանյան խճուղի, թիվ 83 հասցեում գտնվող 06-006-0137-0037 կադաստրային ծածակագրով Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության 2,11651 հեկտար մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակության հողամաս, ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 11 175 120 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 558 756 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:

Լոտ-2 – ք.Սպիտակ, Ս.Ավետիսյան փողոց, թիվ 111 հասցեում գտնվող 06-006-0501-0094 կադաստրային ծածակագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,01456 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 123 000 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 6 150 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:

Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասեր տանող ճանապարհներն ասֆալտապատ են, հողամասի հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտեր ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2020թ. մարտի 16–ին ժամը 10.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 3-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2020թ. մարտի 13-ին, ժամը 10.00-ին։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր 10000 ՀՀ դրամի չափով` վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին:


×