top

11.05.2020


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2020թ. Սպիտակի համայնքապետարանում կայանալիք Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդը, որի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը լրացել էր, սակայն հետաձգվել էր Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տ.Ավինյանի 24.03.2020թ. «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» թիվ 16 որոշմամբ պայմանավորված, կիրականացվի 15.05.2020թ. ժամը 10.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 3-րդ հարկ, 301 սենյակ):
Աճուրդին կարող են մասնակցել 21.02.2020թ. azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 22.02.2020թ. թիվ 31 համարում հրապարակված հայտարարությամբ սահմանված ժամկետում (23.03.2020թ. ժամը 10.00-ն) աճուրդի մասնակցության համար հայտ ներկայացրած մասնակիցները:
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ


×