top

14.07.2020


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդ:
Լոտ-1 – ք. Սպիտակ, Երևանյան խճուղի, թիվ 95 հասցեում գտնվող 06-006-0185-0046 կադաստրային ծածակագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,09996 հեկտար մակերեսով խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, հասարակական հարկաբաժնով բնակելի տուն կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 527 788 ՀՀ դրամ:
Նախավճարը կազմում է 26 389 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով), քայլի չափը` 26 389 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով):
Լոտ-2 – ք. Սպիտակ, Չարենցի փողոց, թիվ 60 հասցեում գտնվող 06-006-0130-0112 կադաստրային ծածակագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակություն արդյունաբերական օբյեկտների 0,099 հեկտար մակերեսով արդյունաբերական օբյեկտների հողամաս, արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 580 000 ՀՀ դրամ:
Նախավճարը կազմում է 29 000 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով), քայլի չափը` 29 000 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով):
Լոտ-3 – ք. Սպիտակ, Չարենցի փողոց, թիվ 62 հասցեում գտնվող 06-006-0130-0113 կադաստրային ծածակագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ օբյեկտների 0,099 հեկտար մակերեսով արդյունաբերական օբյեկտների հողամաս, արտադրամաս կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 522 720 ՀՀ դրամ:
Նախավճարը կազմում է 26 136 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով), քայլի չափը` 26 136 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով):
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Լոտ-1 գտնվում Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հարևանությամբ, լոտ-2, լոտ-3, հողամասեր տանող ճանապարհները ասֆալտապատ են, հողամասերի հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտեր ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2020թ. օգոստոսի 13–ին ժամը 10.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 3-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2020թ. օգոստոսի 10-ին, ժամը 10.00-ին։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր 10000 ՀՀ դրամի չափով` վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին:


×