top

01.09.2020


Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող և Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդ:
Լոտ-1 – ք. Սպիտակ, Ալ.Մանուկյան փողոց, թիվ 29 հասցեում գտնվող 06-006-0235-0034 կադաստրային ծածակագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակություն 0,37845 հեկտար մակերեսով արդյունաբերական օբյեկտների հողամաս, արտադրամաս կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 2 064 300 ՀՀ դրամ:
Նախավճարը կազմում է 103 215 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով), քայլի չափը` 103 215 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով):
Լոտ-2 – ք. Սպիտակ, Գր.Լուսավորիչ թաղամաս, թիվ 48 հասցեում գտնվող 06-006-0188-0166 կադաստրային ծածակագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,12798 հեկտար մակերեսով խառը կառուցապատման հողամաս, հասարակական հարկաբաժնով բնակելի տուն կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 675 735 ՀՀ դրամ:
Նախավճարը կազմում է 33 787 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով), քայլի չափը` 33 787 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով):
Լոտ-3 – ք.Սպիտակ, Ն.Աճեմյան փողոց, թիվ 106 հասցեում գտնվող 06-006-0271-0282 կադաստրային ծածակագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,01385 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման հողամաս, վարսավիրանոց կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 73 128 ՀՀ դրամ:
Նախավճարը կազմում է 3 656 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով), քայլի չափը` 3 656 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով):
Լոտ-4 – ք.Սպիտակ, Ս.Ավետիսյան փողոց, թիվ 386 հասցեում գտնվող 06-006-0517-0040 կադաստրային ծածակագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,00443 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, ավտոտնակ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 23 390 ՀՀ դրամ:
Նախավճարը կազմում է 1 169 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով), քայլի չափը` 1 169 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով):
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասեր տանող ճանապարհները ասֆալտապատ են, հողամասերի հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտեր ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2020թ. հոկտեմբերի 2–ին ժամը 11.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 3-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2020թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր 10000 ՀՀ դրամի չափով` վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին:


×