top

29.12.2017


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման ու անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի փակ դասական աճուրդ:
Լոտ 1 – Ուզբեկական թաղամաս, թիվ 44 հասցեում գտնվող 06-006-0173-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,01763հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով:
Մեկնարկային գինը 119 090 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Լոտ 2 – Մյասնիկյան փողոց, թիվ 5/1 հասցեում գտնվող 06-006-0271-0280 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,01585հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով:
Մեկնարկային գինը 129 700 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջներին, պայմանագրերի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2018թ. փետրվարի 9-ը:
Աճուրդը կայանալու է 2018թ. փետրվարի 12–ին ժամը 14.00-ին:


×