top

12.04.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությամբ, 4-րդ մասի 1-ին պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 33-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «ա» ենթակետով, 48-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ս.Ավետիսյան փողոցի վրա գտնվող 06-006-0019-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից 0,003 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1998 թվականին կառուցված 20,78 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով «Տեխպրոյեկտ» ՍՊԸ-ի եզրակացությունը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը` որոշում եմ.
1.Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ս.Ավետիսյան փողոցի վրա գտնվող 06-006-0019-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից 0,003 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց 20,78 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը և առանձնացնել դրա պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ համաձայն հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված կառույց ավտոտնակը ճանաչել օրինական և տրամադրել «ք.Սպիտակ, Ս.Ավետիսյան փողոց, թիվ 375» հասցեն:
3.Սույն որոշումը 5-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար:
4.Իրավունքի պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած Լուսինե Օնիկի Մաթոսյանին (ծնված 03.08.1977թ.) օրինականացված կառույցը և դրա պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը սահմանված կարգով և գներով սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ ձեռք բերելու համար:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×