top

09.08.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 26-ի թիվ 30-Ա որոշումը, 2019 թվականի հուլիսի 29-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 4/1-1 արձանագրությունը, հաշվի առնելով, որ 06-006-0202-0022 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3,63811 հեկտար մակերեսով արոտավայրն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկի մեջ՝ որոշում եմ.
1.Սպիտակ համայնքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 06-006-0202-0022 կադաստրային ծածկագրով 3,63811 հեկտար մակերեսով արոտավայրը 20 169 630 (քսան միլիոն հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր երեսուն) ՀՀ դրամով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ին (իրավաբանական անձի պետական գրանցման վկայական 03Ա1008977, տրված 27.05.2015թ.):
2. «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
3.Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին` սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×