top

28.06.2019


Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Սպիտակ համայնքի Ս.Ավետիսյան փողոց, թիվ 274/1 հասցեում ավտոմեքենաների գազալցակայանի կառուցման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Շահագրգիռ անձինք և կազմակերպություններն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել Սպիտակի համայնքապետարան գրավոր՝ ք. Սպիտակ, Շահումյան 7 հասցեով կամ առցանց՝ municipalityspitak@gmail.com էլեկտրոնային հասցեով:
2019թ. հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենան նախագծի հանրային քննարկում:




×