top

05.12.2019


<h4>Հայտարարություն</h4>ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ սպիտակցիներ

Ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի 7-ին նվիրված միջոցառումների ծրագիրը և ակնկալում Ձեր բոլորի մասնակցությունը երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Ծրագիր

1. 2019թ. դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ին Սպիտակի սուրբ Հարություն եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ:

Օրվան համահունչ երաժշտական կատարումներով հանդես կգան Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցու երգչախումբը և Վանաձորից հրավիրված լարային քառյակը:

Հոգեհանգստյան կարգի ավարտին կմատուցվի հոգեհաց հարիսայի տեսքով:

Քաղաքային թանգարանում կբացվի ռուս լուսանկարիչ Եվգենի Ժիլյաևի նկարների ցուցահանդեսը՝ նվիրված դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

2. 2019թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին հուշարձանների պուրակում երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին կկատարվի պսակադրության արարողություն, որից հետո տեղի կունենա Քըրք-Քըրքորյանի հուշարձանի բացման արարողությունը:


×